Մինչ Օսկանյանը վեհաշունչ և բոցկլտուն ճառեր է ասում
Ֆեյսբուքում շարունակվում են մեղադրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանի որդուն, որ վերջինս չի վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը: Ֆեյսբուքցիներից այս անգամ Վահան Ղուկասյանն է անդրադարձել այս թեմային` ընդգծելով, որ հետաքրքիր կլիներ այս թեմայի շուրջ լսել հենց Օսկանյանի տեսակետը:
”Ինձ համար անակնկալ բացահայտում էր, որ ”Միկա ցեմենտ” ընկերությունն արդեն երկու տարի է, ինչ վարձակալությամբ շահագործում է Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը… Այ քեզ բա՜ն, փաստորեն, մինչ Օսկանյանը վեհաշունչ և բոցկլտուն ճառեր է ասում, հայտարարություններ անում, բողոքում սոցիալական արդարության բացակայությունից, այդ նույն ժամանակահատվածում նրա որդին, ով, ի դեպ, հայտնի է այն բանի համար, որ երկու անգամ մարդու է վրաերթի ենթարկել և պատասխանատվության չի կոչվել, չի տալիս բանվորներին իրենց արդար քրտինքով վաստակած փողերը։
Որպես հետևանք, ”Միկա ցեմենտի” 20 բանվոր արդեն որոշ ժամանակ է բողոքում էին իրենց՝ աշխատանքից հեռացնելու դեմ, իսկ հիմա նրանց միացել են ևս 15-ը։ Մինչդեռ Օսկանյանը լռում է… Իրոք հետաքրքիր կլիներ լսել նրա մեկնաբանությունը տվյալ իրավիճակի վերաբերյալ”,-գրել է օգտատերը: