17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դա անբորայականություն է. Արթուր Հարությունյան /Պալաչ/

Henaran.am-ի զրուցակիցն է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը:

-Պարո՛ն Հարությունյան, մի քանի օրից մոտենում են Աբովյանի քաղաքապետի ընտրությունները: Ինչո՞ւ պետք է աբովյանցին ձեզ ընտրի:

-Եթե պետք է-ով է, աբովյանցին չպետք է ինձ ընտրի, այլ աբովյանցուն առաջարկում ենք, որ ինձ ընտրի:

-Իսկ ինչո՞ւ պետք է ձեր առաջարկ ընդունվի:

-Ես չեմ ասում, որ պիտի իմ առաջարկն ընդունվի, դա պիտի թողնենք աբովյանցու հայեցողությունը: Ես չեմ ասում՝ պետք է, ամեն դեպքում ես լավ գիտեմ այս քաղաքի խնդիրները, կոնկրետ աբովյանցու խնդիրները, ես գիտեմ ինչպիսի գործելաոճով այստեղ աշխատել, որ այդ խնդիրները մոտ ապագայում սկսեն լուծում ստանալ արդեն, մարդիկ դա տեսնեն, իրենց կաշվի վրա զգան:

–Առաջին քայլը, որ կանեք քաղաքի բարեկեցության համար, ո՞րը կլինի:

-Առաջին քայլ, վերջին քայլ չկա: Բոլոր քայլերն առաջնահերթ են: Այս քաղաքում բոլոր հարցերն առաջնային են, բոլոր հարցերը, ինչ որ վերաբերում է ասյ քաղաքի կառուցմանը: Ինչի համար ենք ընտրվում, ընտրվում ենք, որ ասյ քաղաքը կարգի բերենք, քաղաքը քաղաք կոչվի, դրա համար են ընտրվում: Իմ տեսակետից այստեղ քաղաք չկա, ես տեսնում եմ, որ ասյտեղ ահավոր մեծ աշխատանք կարելի է կատարել, ունի այդ հնարավորությունը այդ քաղաքը, այդ քաղաքի բանկիչները, չկատարե՞նք:

Բնականաբար, պետք է օր ու գիշեր աշխատենք, որ կատարենք, որովհետև մարդկանց խոսք ենք տալիս ամեն օր՝ մարդկանց աչքերին նայելով: Ինչպե՞ս կարելի է տարեց մարդուն, տատիկին, պապիկին, երեխաներին խոստանալ ու վաղը, մյուս օրը դա մոռանալ: Դա անբարոյականություն է, չի կարելի այդպես անել: Ես կփորձեմ, իհարկե, սարեր խոսք չեմ տալիս, բայց կառաջարկեմ, կաշխատեմ, ամեն ինչ կանեմ, որ իմ աշխատանքը բոլոր տեղերին տեսանելի լինի լավ իմաստով:

-Մտավախություն չկա՞, որ ՀՀԿ-ի սատարած թեկնածուի օգտին կարող են ընտրակեղծիքներ արվել:

-Եթե ուզում են դատվել, թող փորձեն անել ընտրակեղծիք , մարդիկ դատվելու են: Ովքեր արեցին ընտրակեղծիք, միանշանակ, դատվելու են: Ընտրակեղծիք անելը ես համարում եմ մարդկանց հոգի գողանալ, իսկ այդ մարդկանց հոգի գողանալը շատ վատ բան է, ահավոր վատ բան է, այսինքն՝ ամբողջ քաղաքի հույսը, որ մարդը կապում է մեկի հետ, այս հգույսը վերցնում ու սպանում ես: Շատ սխալ բան է ընտրակեղխիքը, Աբովյանում, ես համարում եմ, որ ով էլ փորձի ընտրակեղծիք անել, մենք կփորձենք դա կանխել՝ օրենքի ամբողջ ուժով:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ