Իշխան Զաքարյանը կարևորել է
Հունիսի 5-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՎՊ երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանը և վարչության աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամ Սոնա Ղարիբյանը:
Հանդիպման ընթացքում ՎՊ նախագահին են ներկայացվել երրորդ վարչության կատարած վերահսկողության նախնական արդյունքները` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի` 2015թ. ապրիլի 3-ի որոշմամբ հաստատված «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող միջոցների կառավարման օրինականության նկատմամբ ստուգում իրականացնելու մասին» թեմայի հետ:
Քննարկվել են հետևյալ հարցերը`
1.Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում,
2.Գյուղական խորհրդատվական ծառայություններ,
3.Անտառապահպանական ծառայություններ,
4.ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացում,
5.«Լիցենզավորման կենտրոն» գործակալություն,
6.Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն:
7.ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այս անգամ ևս շեշտել է օպերատիվ վերահսկողության ռեժիմով աշխատելու կարևորությունը: