10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Լրագրողը դատի է տվել Լեւոն Մութաֆյանին

Անկախ լրագրող Ադրինե Թորոսյանը դատական հայց է ներկայացրել թատերագետ Լևոն Մութաֆյանի դեմ` պահանջելով վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել և պատճառված բարոյական վնասի դիմաց վճարել 1 միլիոն դրամ փոխահատուցում: Ադրինե Թորոսյանը Իրավաբան.net-ին հայտնել է, որ հայցի առարկան  Facebook սոցիալական ցանցում Մութաֆյանի մեկնաբանությունն է, որում հետևյալ արտահայտություններն են արվել լրագրողի հասցեին.

«Տարիներ շարունակ մարդկային կերպար կորցրած այս տականքը զրպարտում էր, կեղծիքներ տարածում, ստում… », «Հրապարակ»-ը  գուրգուրում և փայփայում էր մի տականքի, որն էժանագին քայլերի էր դիմում, կատարում ստոր պատվերներ»:

«Մի՞թե մեր խոսքերը բավական չէին, որպեսզի խմբագրությունը հասկանար, որ գործ ունի լրագրություն մտած հոգով անբարո մարդու հետ», «…ներկայացվում էին փաստեր այս ապիկարի գործունեությունից», «Պարզապես Ադրինեն առավել լկտի ու ցինիկ է», «Ողորմելի զրպարտիչ, շատ ուրախ եմ, որ չես անդրադառնա իմ գրառմանը…»: 

Հայցապահանջով Լևոն Մութաֆյանը պետք է Facebook սոցիալական ցանցում և «Հրապարակ» թերթի ֆեյսբուքյան էջով (այս էջի գրառման տակ է թատերագետը մեկնաբանություն թողել) ներողություն խնդրի: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ