Շտեմարաններում «ծուղակներ» կան. ծնողները դժգոհ են /վիդեո/
«12 հազար դիմորդ ունենք ու կրկնակի էլ ծնողներ, և եթե ծնողներից մեկին դուր չեն գալիս շտեմարանները, դա այլ խնդիր է, բայց մեր հանրապետության լավագույն մասնագետների կողմից են զետեղվում շտեմարանները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Նշենք, որ այսօր դիմորդները քննություն են հանձնում Հայոց լեզու և գրականություն առարկայից: Ծնողները լրագրողներին պատմում էին, որ շտեմարաններում ընդգրկված շատ առաջադրանքներ կարծես թե ծուղակ են երեխաների համար, դրանք երկիմաստ են:
Դիմորդներից ոմանք էլ ասացին, որ շտեմարանները բարդ են, դպրոցում, իհարկե, գիտելիք տրվում է, սակայն առանց կրկնուսույցների մոտ պարապելու հնարավոր չէ բարձր գնահատականների ակնկալիքով գնալ քննության:
Գագիկ Մելիքյանը, սակայն, համաձայն չէ: «Առաջին տարիներին ոչ կոռեկտ առաջադրանքներ կային, այս մի քանի տարիներին շտեմարանները մաքրվել են, և արդեն երրոդ տարին է, որ թեստերի մեջ խոտան չի հանդիպում»,-հայտարարեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: