Հայտնի երգչի նախկին կինն իր երեխաների մահվան մեջ մեղադրում է Ալլա Պուգաչովային /ֆոտո/
Ռուսական էստրադայում հայտնի երգիչ Վլադիմիր Կուզմինը վերջերս տոնել է ծննդյան 60-ամյակը:
20 տարեկանում Կուզմինը ծանոթացել է բանաստեղծուհի Տատյանա Արտեմեւայի հետ, երկու տարի անց ծնվել է նրանց դուստրը` Լիզան: Եւս վեց տարի անց ծնվել է նրանց որդին` Ստյոպան, երեք տարի անց` Սոնյան:
Ընտանիքի կյանքում ամեն ինչ հարթ էր, Կուզմինը բավական հայտնի երգիչ էր, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրա կյանքում հայտնվեց ռուսական շոու-բիզնեսի պրիմադոննա Ալլա Պուգաչովան, գրում է eg.ru-ն:
«Գեղեցիկ կանանց նա միշտ էլ նայում էր: Նա մի քանի թեթեւ սիրավեպ էր ունեցել է մինչ այն պահը, երբ հանդիպեց Պուգաչովային»,- «Только звезды» հանդեսին պատմել է Արտեմեւան:
«Մի անգամ նրանք երկուսով գնացել էին քաղաքից դուրս: Ես իմացա այդ մասին, ընկերներս ասացին, ու անմիջապես գնացի նրանց հետեւից: Մտա տեղի համերգասրահի հանդերձարան, այնտեղ այդ կինն էր նստած: Ինձ տեսնելով ասաց` Տանյա, մի խփիր ինձ, ես քեզնից փոքր եմ: Բայց ես նրան հարվածեցի: Նրանց սիրավեպից հետո ես պարզապես բաժանվեցի: Վոլոդյան գնաց նրա մոտ, երկար տարիներ ինձ չէր օգնում: Ալլան կործանեց իմ ընտանիքը, այնպես արեց, որ Վոլոդյան կտրվեց իր երեխաներից: Նրանք դա շատ ծանր էին տանում, դրա համար էլ նրանց հետ դժբախտություններ եղան: Պուգաչովան մեր ընտանիքին շատ չարիք բերեց, հենց նրա խղճին են Լիզայի եւ Ստյոպայի մահը»,- ասել է նա:
2012 թվականի դեկտեմբերին Կուզմինի աղջիկը` Լիզան, իր բնակարանում մահացած հայտնաբերվեց: 25-ամյա աղջկան սպանել էր նրա ընկերը: Նրա 19-ամյա եղբյար Ստյոպան, չտանելով քրոջ մահը, փորձեց ինքնասպան լինել: Նրան երկար ժամանակ բուժում էին վերականգնողական կենտրոնում: Ամիսներ անց տղայի բնակարանում հրդեհ բռնկվեց, եւ նա ցած նետվեց 18-րդ հարկի պատուհանից:
Կուզմինի ընկերներն ասում են, որ երեխաների մահը նրան շատ է թուլացրել: Նա սկսել է խմել, կարիերային չի հետեւում:
Մի առիթով երգիչն ասել է.
«Ես սխալ եմ դաստիարակել իմ երեխաներին, ես զղջում եմ դրա համար: Ես նրանց հետ քիչ եմ եղել: Ես լավ հայր էի հոգով, բայց ոչ գործերով…»: