18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Սերգո Կարապետյանը դժգոհ է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ պտղատու ծառերն ու այգիները կարկտահարությունից պաշտպանելու համար Հայաստանում պետք է տարածել ցանցային եղանակը, քանի որ դրանց պաշտպանությունը 100% է։ «Մայիսի 19-24-ին հանրապետությունում տեղացած կարկտի հետևանքով Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի ու Շիրակի մարզերում գյուղատնտեսությանը վնաս է հասցվել, որի չափերը ներկայումս հաշվարկվում է և կներևկայացնեմ ավելի ուշ։

Մեր հանրապետությունում կարկտահարությունը հիմնականում գրանցվում է ապրիլի-մայիս ամսիներին՝ կապված մեր բնակլիմայական պայմաններից ու աշխարհագրական դիրքից։ Հատկապես ինտենսիվ կարկտահարությունները սկսվում են ապրիլի առաջին կեսից հետո մինչև հունիս ամսվա վերջը, և ամեն տարի ունենում ենք որոշակի վնասներ»,-ասաց նա։

Նախարարի խոսքով՝  այս տարի հիմնականում վնասվել են բազմամյա տնկիները՝ 1400 հա-ի չափով, այսինքն պտղատու ծառեր՝ հիմնականում ծիրանենի, ինչպես նաև խաղի այգիներ՝ մինչև 350 հա: Սերգո Կարապետյանը նշեց, որ ամեն տարի հակակարտային կայանների տեղադրման ծավալները մեծացնում են երկրում։ Օրինակ՝ անցյալ տարի տեղադրել են 80 հատ հակակարկտային կայաններ, այս տարի՝ արդեն 8-ը Արմավիրում։ «Հակակարտային կայանների արդյունավետությունը կազմում է 60-75%, բայց այս միջոցը ամբողջ աշխարհում այլևս չի օգտագործվում, օգտագործում են ցանցային եղանակով կարկտահարությունից պաշտպանության միջոցը։

Մեր երկրում արդեն գործընթացը սկսված է։ Մենք մի քանի տարածքներում, հատկապես Արարատյան դաշտում ,ունենք տեղադրված նման տեխնոլոգիա։ Ուզում եմ ասել, որ մեր նպատակն է երկրում իրագործել ցանցայինի արտադրությունը, որն արդեն ձեռնարկված է։ Հաստատ համոզված եմ, որ եկող տարվա սկզբին մենք կունենանք այդ ցանցերի արտադրությունը մեր երկրում»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ