17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ահասարսուռ սպանություն Երևանում

Հունիսի 3-ին` ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության 22 անձնակազմով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնությունը չպարզված տղամարդ՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։ Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով:

Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:

Դեպքի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է սպանվածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է։ Քննությամբ միջոցներ են ձեռնարկվում պարզելու սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ