18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Առաջին «տուրիստը» եղել է Նոյը եւ այցելել է Հայաստան /վիդեո/

«Չկա երկիր, որ էժան լինի ամբողջությամբ: Կան տարբեր սանդղակներ, ու գների տարբերություն պիտի լինի»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: Նա նշեց, որ Հայաստանում պետք է ավելանան երեք աստղանի հյուրանոցները, ինչպես նաև հյուրանոցներում աշխատող մասնագետները պետք է վերապատարստվեն, քանի որ ներկայիս աշխատակիցների մեծամասնությունը անհրաժեշտ որակները չունի:

Ինչ վերաբերում է էքսկուրսավարներին, ապա Մինասյանն ընդգծեց. «Չի կարելի պատահական մարդ, ով ասես, գիդ աշխատի, նա պետք է շատ հայրենասեր լինի ու նվիրյալ: Օրինակ՝ Իսրայելում գիդ աշխատելու համար պետք է երկու տարի ստացիոնար սովորի, վերջացնելով քննություն հանձնի, վճարի ուսման համար հինգ հազար դոլար, քննությունը հանձնելու դեպքում միայն կարող է մասնակցել էքսկուրսիայի»:  

Նա նաև նշեց, որ պետությունը չպիտի խառնվի տուրիզմի մեջ ու թելադրի, դա մասնավոր բիզնես է: Ռոբերտ Մինասյանի համոզմամբ՝ Հայաստանն աշխարհին պիտի գրավիր իր առաջին տուրիստի՝ Նոյի մասին պատմություններով, կրոնով:

Մանրամասները՝ տեսանյութում: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ