Առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ են գողացել

Ոստիկանության կազմակերպված հանցավորութան դեմ պայքարի գլխավոր վարչությանկոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների հակազդման վարչությանաշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են հանցավոր մի ողջ մեխանիզմ:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ճաշարանիվարիչ, Արարատ գյուղի բնակիչ Լևոն Սարգսյանը և որդին` Վոլոդյա Սարգսյանը, հանցավորհամաձայնության գալով նույն կազմակերպության արտադրության տնօրեն, Արարատ քաղաքիբնակիչ Արտակ Գալստյանի, արտադրամասի աշխատակիցներ` Բագրատ Ավետիսյանի ևԱրթուր Խանոյանի հետ, ստեղծելով հանցավոր խումբ, վերամշակման արտադրամասից գողացելեն առանձնապես խոշոր արժողության ոսկու հանքանյութ, այն տեղափոխել ՔաջիկՄարգարյանին պատկանող լճեր: Հանքանյութը լվանալու եղանակով նրանք ստացել են մեկկիլոգրամ 400 գրամ ոսկու զանգված: Այնուհետև, հունիսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում,Լևոն և Վոլոդյա Սարգսյանները, նախապես պայմանավորվելով Երևանի բնակիչներ ԱրկադիԵսայանի և Վահան Սիմոնյանի հետ, ոսկու զանգվածն իրացնելու նպատակով ժամանել ենմայրաքաղաքի «Ոսկու աշխարհ» տոնավաճառ:
Այստեղ Լևոն Սարգսյանը Եսայանին է վաճառելմեկ կիլոգրամ ոսկին` 38 հազար 800 դոլարով, իսկ որդին` Վոլոդյան Սիմոնյանին է վաճառել400 գրամ ոսկին` դրա դիմաց ստանալով 14 հազար 830 դոլար: Այս գործարքից անմիջապեսհետո էլ վերջիններս` գողոնով ու գումարով, բերման են ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Կատարվում է հետաքննություն: