Գյումրու տնակային ավանների երեխաների ուղերձը աշխարհի բոլոր մանուկներին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/unnamed_(2)_1433165678.jpg)
«Շիրակ կենտրոնը», Գյումրին մեր տունն է – Gyumri is our home երիտասարդականնախաձեռնությունը և «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի սաները` երեխաներիպաշտպանության միջազգային օրվան նվիրված հանդես եկան ուշագրավ նախաձեռնությամբ:Նրանք տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների երեխաների մասնակցությամբպատրաստեցին «Աշխարհի բոլոր մանուկներին» խորագիրը կրող նկար-ուղերձ, որում վառ գույներով պատկերված է խաղաղ երկինք և լուսավոր տուն։
Այսօր՝ հունիսի 1- ին այն փակցրեցին Գյումրու Սախարովի հրապարակի հարակիցտարածքում գտնվող «Շիրակ կենտրոնի» նորակառույց գրասենյակի պատին: Միջոցառմանավարտին ամերիկահայ բարերար Հերման Հինթիրյանի օժանդակությամբ Գյումրու անօթևանընտանիքների երեխաներին բաժանվեցին փոքրիկ նվերներ: