28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ռիգայի գագաթաժողովը Հայաստանի համար մի քանի դրական արդյունքներ է ունեցել.Թևան Պողոսյան

«Ռիգայի գագաթաժողովը Հայաստանի համար մի քանի դրական արդյունքներ է ունեցել :Առաջինն այն է, որ Եվրամիությունը հավատարիմ մնաց ճկուն քաղաքականությանը և Հայաստանի խնդիրները հաշվի առնելով Հայաստանին տրամադրվեց նոր բանակցություններ սկսելու մանդատը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Թևան Պողոսյանը:
 Նա հույս հայտնեց, որ  որ մինչև 2015-ի ավարտը Հայաստանը  համապարփակ փաստաթուղթ կունենա:

«Իհարկե, այդ փաստաթուղթը կլինի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական բաղադրիչ կունենա»,- նշեց բանախոսը:
 Հաջորդ հնարավոր հաջողությունը, ըստ պատգամավորի, այն է, որ անցում կլինի դեպի վիզաների ազատականացման ծրագրի, ինչը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա եվրոպական երկրներ այցելել առանց վիզաների:

Թևան Պողոսյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում բաց երկնքի քաղաքականությունը ևս Հայաստանի համար լավ հնարավորությունների շարքից է: «Բոլոր ձևակերպումները, որոնք տեղ են գտել հռչակագրում, չեն պարունակում որևէ մի վիճակ, որը Հայաստանի համար վտանգավոր լինի, ի տարբերություն մեր հարևան երկրների, որոնք փորձում էին ցուցադրաբար ձախողել հռչակագրի ընդունումը: Այն դրական դաշտը, որ այսօր նշված է, միանշանակ երկուստեք ողջունելի է»,- նշեց պատգամավորը:

Անդրադաառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների լավացման հարցում ԵՏՄ-ի արձագանքին, Թևան Պողոսյանն ասաց, որ և՛ Հայաստանը, և՛ ԵՄ-ն 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո իրենց դասերն առել են, և ՌԴ արտգործնախարարն ասել էր, որ իրենք դեմ չեն ԵՄ-ի բազմավեկտոր քաղաքականությանը:

  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ