06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարձով տրվող երեխաների մասին տեղեկությունն այսօր կստուգեն

 «Բազմաթիվ են այն տեղեկությունները, որ այդ կանայք երեխաներ են վերցնում իրենց չքավոր հարևաններից ,և կան տեղեկություններ, որ մանկատներից են երեխաներ վերցնում՝ մանկատների աշխատակազմի հետ համաձայնության գալով»,-լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խխմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ նման հայտարարություն պատգամավորն արել էր օրեր առաջ, իսկ այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում բացառեց, որ հնարավոր է նման բան:

 Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ական պատգամավորը փաստեր ունի՞, որ նման հայտարարություններով է հանդես գալիս, Զոհրաբյանը նկատեց. «Կարող եմ ասել օրինակ Աբովյան փողոցը, հիմնականում այնտեղ են տեղակայված այդ կանանցով երեխաները, ինքներդ մոտեցեք և հարցրեք այդ կանանց երեխաներին, թե որքանով կապ ունեն կանանց հետ, խոսքը 3, 4, 5 տարեկան երեխաների մասին է, եկեք, այդ մոնիթորինգն իրականացնենք»,-ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ երբ երեխային հարցրել են՝  ինչ կապ ունի այդ կնոջ հետ, նա պատասխանել է, որ մանկատնից է: Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այսօր պատրաստվում է  Օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների հետ այցելել Աբովյան փողոց և իրականացնել այդ մոնիթորինգը:

Հարցին, թե ինչո՞ւ չի դիմում պատկան մարմիններին խնդրով զբաղվելու համար, Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ արդեն իսկ խոսել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ. «Ասել եմ, թե ինչի ականատես եմ եղել, առնվազն երեք անգամ երբ փողոցում երեխային հարցրել եմ՝ կա՞պ ունի այդ կինը քեզ հետ, երեխան պատասխանել է՝ ոչ, և երեխային արագ փախցրել են»,-ասաց նա՝ նկատելով, որ այդ տեղեկությունը պատկան մարմիններն արդեն իսկ պետք է ուսումնասիրեին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ