Ռմբակոծության հետեւանքով 10 սիրիացի երեխա է զոհվել /վիդեո/
Սիրիացի ապստամբները պնդում են, որ Դամասկոսի մոտ գտնվող Դեյր ալ-Ասաֆիր գյուղում ռմբակոծության արդյունքում 10 երեխա է զոհվել, հաղորդում է “BBC News”-ը: Ապստամբների տեղեկություններով` կառավարական զորքերի ռազմական ինքնաթիռներից նետած ռազմամթերքներն ընկել են մանկական խաղահրապարակի վրա:
Ականատեսների խոսքով` գյուղի վրա են նետել 2 կլաստերի ռումբեր, ինչի մասին վկայում է նաեւ համացանցում հայտնված տեսանյութը: Սակայն սիրիական իշխանությունները հերքում են, որ իրենք նման տիպի զենք են օգտագործում: Գյուղացիները հայտնել են, որ առնվազն 15 մարդ է տուժել, իսկ զոհված երեխաները բոլորը մինչեւ 15 տարեկան են եղել:
Նշենք, որ նախօրեին ապստամբներն իրենց վերահսկողության տակ են վերցրել կառավարական զորքերին պատկանող ռազմական ուղղաթիռների բազան` Դամասկոսից 15 կմ հեռավորության վրա: