10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կսկսվի ճգնաժամի երկրորդ ալիքը. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ նավթի համաշխարհային գները կրկին սկսել են նվա­զել եւ դրան զուգահեռ՝ կր­կին նկատված են ռուսա­կան ոուբլու արժեզրկման միտումներ: Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ վերլուծաբանների սպա­սումները կրկին հոռետեսու­թյան տիրույթում են:

Այս իրավիճակը մեծ ազդեցություն ունի ՀՀ սոցիալ տնտեսական կյանքի վրա: Դեռ անցած տարվա ամ­ռանը ՌԴ տնտեսությունում սկսված գահավիժումը դադարեց մարտ ամսին, եւ այս ընթացքում որոշակի լավատեսական սպասումներ ձեւավորվեցին:

Ասվում էր, որ ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կսկսեն թեկուզ դանդաղ, բայց աճել: Սակայն հաշված օրերի ընթացքում ռուսական ռուբլին արժեզրկվեց մոտ երկու տոկոսով, ինչը նավ­թի՝ գրեթե նույն տեմպով էժանացման արդյունք էր: Եթե այս միտումները շարունակվեն, մեր տնտեսու­թյունը դրա բացասական ազդեցությունից խուսափել շի կարող: Կսկսվի ճգնաժամի երկրորդ ալիքը: 

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ