26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Անհայտ» փրկիչը /վիդեո/

«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա: Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:

Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը»,-հայ ժողովրդի համար ճակատագրական պահին այսպիսի կոչով ու կեցվածքով հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը:

Այսօր, մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսների կողքին հաճախ  մոռանում ենք հիշատակել իրական հերոսի ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի անունը:

Այս հանգամանքը ցավով է լցնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հոգին:

Սրբազանը ցանկանում է, որ բոլոր հերոսների կողքին մշտապես հիշատակվի նաև Կաթողիկոսի անունը:

«Սարդարապատից առաջ մենք  ապագայի հանդեպ անորոշություն ունեցող ժողովուրդ էինք, որը ոչ մի բան չուներ, ոչինչ չուներ»,-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում  մատնաշելով վայրը պատմեց Բագրատ Սրբազանը.«Հայոց բանակի ղեկավարությունը եկավ կաթողիկոսին ասելու, որ թուրքերը Սարդարապատը գրավել են ու դու պետք է գնաս կամ Սևան, կամ Բյուրական, որովհետև էլ չենք կարող պաշտպանվել:

Կաթողիկոսը ասեց, որ չեմ գնա և դարձավ ժողովրդին՝ դուք պատրաստ եք կռվելու: Եւ այդ խեղճ ժողովուրդը, անզեն ժողովուրդը, հիվանդ ժողովուրդը, լքված ու ոչ մի բան չունեցող ժողովուրդը Սարդարապատի դաշտում հերոսացավ այդ խոսքերի ուղերձով»,-նշեց Բագրատ Սրբազանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ