06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ես էլ եմ մեռած … Սերժ Սարգսյանը կարող է ». /վիդեո/

«Սպանել են էրեխիս ու անունը դրել ինքնասպանություն: Ես չեմ կարում խոսամ՝ տանջվում եմ, ես էլ եմ մեռած»,-այսօր Նախագահական նստավայրի մոտ հրավիրված բողոքի ակցիայի ժամանակ ասաց խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արման Մուրադյանի մայրը՝ Հերիքնազ Գասպարյանը:

2013 թվականի հուլիսի 30-ին 20 ամսվա զինծառայող Արման Մուրադյանի ծնողները կորցրին իրենց որդուն: Մահվանից 5 օր առաջ Արմանը խոսել էր մոր հետ, ասել՝ մամ ջան բան չմնաց, 4 ամսից գալիս եմ:

«Ավելի շուտ եկավ ու եկավ մեռած: Իմ առողջ ու ուրախ տղեն ինչի՞ պետքա ինքնասպան լիներ, ինքը ոչ մի պատճառ չուներ»,-Henaran.am-ի հետ զրույցում արտասվեց Հերիքնազ Գասպարյանը: Ասաց, որ երբեք չեն համակերպվի անարդարության հետ ու չնայած Թալինից են գալիս, միշտ գալու են Երեւան` նախագահից պահանջելու են արդարադատություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ