06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Չգիտեմ, երբ են տեսել ազգային արժեք՝ կնոջը և երեխային ծեծելը

2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ինչպիսին է կանանց բռնությունների վիճակը: «Կանանց հանդեպ բռնությունները գիտեմ, որ մեզանում շատ մեծ է, բայց հրաժարվում է ընտանիքը հրապարակել»,-ասաց նա: Կարեն Անդրեասյանը համաձայնեց, թե այո բռնության զոհերի թիվը քիչ չէ, սակայն դա ոչ միայն մեր հասարակությունում է տարածված, այլ տարբեր Եվրոպական երկրներում:

 ՄԻ պաշտպանը նշեց, թե ունեցել են մեկ տասնյակ ահազանգ, ինչը հասկանալի է, որ իրական թիվը չէ: ՄԻՊ աշխատակիցները հանդիպել են բոլոր բռնության զոհերի հետ: «Այսպիսի բռնության ենթարկված կանանց և երեխաներին չէինք կարողանում պետական միջոցներով տեղավորել և մի քանի մեր ընկեր հասարակական կառույցների միջոցով ենք տեղավորել, որպեսզի բռնությունը չշարունակվի»,-ասաց նա: Նա նաև հավելեց, թե 13թ-ին այս թեմայով տեսահոլովակ են նկահարահանել, որոնք Գյումրիի ու Վանաձորի հեռուստաըներությունները անվճար ցուցադրել են:

«Ներկայացրեցինք, որ եթե ուզում են, որ բռնությունը չլինի թաքնված՝ 116 թեժ գծին զանգահարեն, նույնիսկ եթե գնան ոստիկանություն և այնտեղ չհավատան իրենց: Եղել են դեպքեր, երբ առանձին ոստիկաններ ծաղրել են: Մենք էլ ասում ենք՝ չեք վստահում այդ հաստատություններին,կամ քաղաքացիական հաստատություններին, դիմեք այս թեժ գծին, և այստեղ ձեր անվտանգությունը կերաշխավորվի»,-ասաց նա:

Կարեն Անդրեասյանը հավելեց, թե ցավոք, նույնիսկ կան առաձին անձինք, ովքեր համարում են ազգային արժեքների դեմ մոտեցում դիմել այդ խնդրով: «Չգիտեմ, երբ են տեսել ազգային արժեք՝ կնոջը և երեխային ծեծելը և երբ փորձում ենք կանխել, առանձին հետադիմական հայացքներ ունեցողներ դրանում տեսնում են ընտանիք քանդելու կամ արժեքները վնասելու փորձ. ամենևին ոչ»,-ասաց նա և հավելեց, թե մինչև այս կարծրատիպերը չփոխվեն՝ մեկ տասնյակ թիվը իրական թվից շատ հեռու կմնա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ