06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Առողջապահության նախարարությունը «սվիններով» էր դիմավորում

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ընթանում է Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության զեկույցը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խոսեց արդյունքների մասին. «2014 թվականին արագ արձագանքման ծառայության վրա ծախսվել է 20 միլիոն դրամ, որից 6 աշխատողների աշխատավարձը կազմել է 13 միլիոն 279.000 դրամ, կենցաղային ծախսերը՝ 214.000 դրամ, արտաքին գործուղում՝ 410.000 դրամ, տրանսպորտային ծախսեր՝մեկ միլիոն 582.000 դրամ:

Այդ ամբողջը մեզ բերել է հետևյալ արդյունքը՝ կատարել ենք 275 արագ արձագանքում Երևանում ու մարզերում՝ ահազանգ ստանալիս խումբը 90%-ի դեպքում դեպքի վայր է հասել ողջամիտ ժամկետներում՝ կապված խցանումներից, հեռավորությունից»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ արագ արձագանքման խմբերը, ցավոք, չունեն հատուկ ազդանշաններ, ինչպես Շտապ օգնության ծառայությունը:

ՄԻՊ-ի խոսքով` ծառայության շրջանակներում ՄԻՊ աշխատակիցներն այցելել են փակ հաստատություններ, եղել է 183 այցելություն, որից 125-ը` պլանավորված, 58-ը խնայողությունների հաշվին: Կարեն Անդրեասյանն անդրադարձավ նաև հոգեբուժարաններ այցելություններին, որոնց մասին «բարձր հրապարակումներ» եղան, թե ինչպիսի «խայտառակ վիճակում» են գտնվել.

«Առողջապահության նախարարությունն առաջին ամիսներին սվիններով ասում էր, որ նման բան գոյություն չունի, բայց այս տարվա առաջին եռամսյակում արդեն որակական աճ ենք տեսնում»,-ասաց նա: Անդրեասյանի խոսքով` գրեթե բոլոր գերատեսչություններց ՄԻՊ են ուղարկվում իրավական վերլուծության բազմաթիվ իրավական ակտեր, որոնց մասին կառույցը հայտնում է իր կարծիքը, չնայած լինում են դեպքեր, երբ միտումնավոր չեն ուղարկում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ