06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կընդունե՞ն ընդդիմության առաջարկը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նպատակահարմար չի համարում խոսել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար նախատեսվող հանրաքվեի ժամկետների մասին, քանի որ  դա նրա իրավասության և գործառույթների ոլորտում չէ։ Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:  Նա ասաց, որ  երբ հայտնի լինի հանրաքվեի օրը, ԿԸՀ-ն կիրականացնի օրենքով սահմանված համապատասխան կազմակերպչական գործառույթները։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքում հնարավոր փոփոխություններին, Մուկուչյանը նկատեց, որ այն հնարավոր է անել միայն այն դեպքում, երբ պատրաստ կլինի սահմանադրական բարեփոխումների փաթեթը։ «Եթե համաժողովրդական քվեարկության արդյունքում կընդունվի սահմանադրական բարեփոխումների փաթեթը, և եթե այդ փոփոխությունները կնախատեսեն այնպիսի սահմանադրական կանոնակարգումներ, որոնք ուղղակիորեն պահանջ կունենան բարեփոխելու նաև Ընտրական օրենսգիրքը, բնականաբար, Ընտրական օրենսգիրքը փոփոխության կենթարկվի»։

Հարցին, թե փոփոխությունների մեջ նախատեսվո՞ւմ է ընդդիմության առաջարկը՝ ցուցակների հրապարակման հետ կապված, Մուկուչյանը պատասխանեց. «Որպես այդպիսին` վերջնական ձևավորված առաջարկների ցանկ գոյություն չունի, բացառությամբ միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից զեկույցները և այլն։ Սակայն այնտեղ պահանջ չկա ցուցակների հրապարակման մասին, ավելին՝ եվրոպական պետություններում մոտեցում է ամրագրված, որ այդ ցուցակների հրապարակումն իր մեջ գաղտնիություն է պարունակում և ցուցակների հրապարակման մեջ ամրագրված է դեմ մոտեցում»,- ընդգծեց ԿԸՀ նախագահը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ