06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Անվտանգության երաշխավորի հարցը. վարչապետը կարող է

«Մենք դեռևս շարունակում ենք աշխատել այդ մոդելի վրա: Ասել, որ վերջնականապես փարատված են բոլոր հույսերը, կարծում եմ, ճիշտ չի լինի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանն՝ ի պատասխան հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել խորհրդարանական կառավարման ձևին անցնելու վերաբերյալ, ինչը փարատեց նրա մտահոգությունը, որ որոշում կայացվեց քննարկել միայն խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու հարցը:

«Այնուամենայնիվ, մենք ունենք հիմնական մոդել, որի մասին միշտ խոսել ենք, դա խորհրդարանական մոդելն է, սակայն ամենակարևոր հարցը այն է, թե կհաջողվի արդյոք պատշաճ հակակշիռները, զսպումները ապահովել, մյուս կողմից որոշումների կայացման հրատապությունը, օպերատիվությունը և ինչ լեգիտիմացիայի աստիճան պետք է ունենա այն անձը կամ այն մարմինը, որը այդ որոշումներն է կայացնում»:

Արդյոք խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու պարագայում հնարավոր է քաղաքական ուժերի լիակատար կոնսոլիդացիա. Հարությանյանը վստահ է, որ ոչ բոլորը կպաշտպանեն այդ մոդելը. «Բազմակարծությունը հասարակությունում հենց դրա համար է, որ ոչ բոլորը պաշտպանեն, իսկ այն, որ հիմա բոլորի հետ փորձում ենք աշխատել, դա էլ է փաստ»:

Շուտով կմեկնարկեն քաղաքական ուժերի հետ հանդիպումները: Արդյոք աշնանը սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի, Հարությունյանը չի կարող ասել. «Չէի ցանկանա նախապես ինչ որ բան ասել, աշխատանքը ցույց կտա, Եզոպոսի պատմությունն է, կքայլենք, կերևա»,- շեշտեց Դավիթ Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը բացառում է, որ Սահմանադրական բարեփոխումներից հետո երկրի անվտանգության երաշխավորի պարտականությունները կստանձնի Ազգային ժողովի նախագահը: Հարությունյանը նշեց, որ անվտանգության երաշխավորի հարցը դեռ քննարկման փուլում է: Իսկ հնարավոր է, որ այդ պարտականությունը ստանձնի վարչապետը.  «Վարչապետը կարող է, բայց այստեղ էլ կարող են լինել տարբեր մոդելներ»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ