07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Հացներս մի կտրեք». վարորդները սպառնում են

Տաքսու վարորդները շարունակում են  բողոքել , որ իրենց թույլ չեն տալիս կայանել այն վայրերում, որտեղ իրենք տարիներ շարունակ կանգնել են։

Այսօր մի խումբ տաքսու վարորդներ բողոքի ակցիայով հավաքվել էին ՃՈ տուգանային հրապարակի մոտ: Նրանք պահանջում են լուծում տալ իրենց խնդրին՝ տաքսիների կայանատեղիների հարցը:

«Իմ մեքենան տուգանային հրապարակ են բերել այն բանի համար, որ մեքենաս կանգնեցրել եմ այն մասում, որտեղ տարիներ շարունակ կանգնել եմ ու աշխատել: Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի դիմաց, մենք միշտ կայանել ենք, այս երկու ամիսը ակտ է գալիս,  եւ մեզ տուգանում են 5000 դրամով»,- մեզ ի հետ զրույցում ասաց անհատ տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը:

Գնդապետ Հայկազ Մարտիրոսյանը հանդիպելով տաքսու վարորդներին հայտնեց , որ Ճանապարհային ոստիկանությունը պարտավոր է տուգանել նրանց, ովքեր կայանում են ոչ նախատեսված վայրերում:

«Մենք հետեւողական ենք, բազմիցս զգուշացրել ենք այն տաքսու վարորդներին, որոնք կայանում են ոչ նախատեսված վայրերում: Տաքսիների կայանման համար քաղաքում նախատեսված վայրեր կան, որտեղ անհատ  տաքսիստները հրաժարվում են կայանել»,-ասաց նա:

Տաքսու վարորդները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ օրենքով նախատեսված վայրերում, որտեղ թույլատրված է կայանել, չեն կարողանում գումար վաստակել, քանի որ դրանք մարդաշատ չեն:

«Հացներս մի կտերք, երեխա ենք պահում, թէ չէ կթողնենք ու մեր երկրից կգնանք»,-ասաց վարորդներից մեկը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ