Սամվել Ալեքսանյանը «թռել է» /վիդեո/
Այս պահին Մալաթիայի թիվ 12 ավագ դպրոցում հյուրընկալվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանն ու Կորյուն Նահապետյանը: Լրագրողների հետ զրույցում նրանք կիսվեցին իրենց դպրոցական հիշողություններով:
Հովիկ Աբրահամյանը դիմեց լրագրողներին. «Պարոն Ալեքսանյանին հարցրեք` ոնց է սովորել»:
Henaran.am-ը Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե որ առարկան է ամենալավը սովորել դպրոց, որնէ ամենաշատը սիրել: Պարզվեց, որ պատգաավորը միանգամից երկու դասարան «թռել է»: «Ես էնքան լավ եմ սովորել, որ ինձ մի տարի երկու դասարան ավել փոխանակվա՝ վեցից ութ տեղափոխեցին»: Նա նաև պատմեց, որ չարաճճի աշակերտ է եղել, շաբաթը երկու անգամ ծնողներին դպրոց են հրավիրել:
Մանրամասն՝ տեսանյութում: