17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ակնարկներ է տեսել

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջահնգիրյանը Գլխավոր դատախազության 2014 թվականի զեկույցի ժամանակ անդրադարձավ քննչական կոմիտեի գործունեությանը, որն արդեն մեկ տարի է՝ գործում է. «Մենք լուծեցինք կարևոր խնդիր՝ քննիչին ազատեցինք հետախուզական մարմնի ազդեցությունից, ինձ հետաքրքրում է մի բան. այդ օրենքն ընդունելիս ես մի մտավախություն ունեի, որ լուծելով այդ խնդիրը՝ մենք քննչական ծառայությանը կտրում ենք օպերատիվ հետախուզական մարմնից աջակցություն ստանալուց, հիմա հաղորդմանը ծանոթացել եմ, և այնտեղ այդպիսի ակնարկներ եմ տեսել»,-ասաց Ջհանգիրյանը՝ հետաքրրքվելով, թե արդյոք կա՞ նման վիճակագրություն, թե քննչական մարմնի ստեղծումն ինչպե՞ս է ազդել նախաքննության արդյունավետության, հանցագործությունների բացահայտման վրա:

 Գլխավոր դատախազը պատասխանեց, որ քննչական կոմիտեի մասին օրենքի ընդունումից հետո քննչական կոմիտեն առանձնացավ, ինչը շատ կարևոր է. «Նախաքննությունն օպերատիվ հետախուզական գործունեությունից պետք է տրամագծորեն առանձնացված լինի: Նախկինում, երբ այդպես չէր, մենք բոլորս գիտենք, որ այդ աշխատանքը կատարվում էր որոշակի սովորութային պրոցեսի վրա, հիմա փաստաթղթաշրջանառության տոկոսը աճել է, ինչը հանգեցրել է մեխանիկորեն այդ պրոցեսի երկարեցմանը»,-ասաց Դատախազը՝ ընդգծելով, որ օպերատիվ հետախուզական միջոցառումները և նախկինում և հիմա իրականացվում են Դատախազի հանձնարարականով:

Նա առանձնացման բացասական կողմը համարում է այն, որ կառույցները մեկը մյուսին փաստաթուղթ են ուղարկում, ընթացքը դանդաղում է և արդյունավետության վրա ազդում. «Բայց իմ համոզմամբ՝ դա չի կարող բերել նրան, որ առանձնացումն անարդյունավետ լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ արվի, որ փաստաթղթաշրջանառությունը չազդի արդյունավետության վրա: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ