28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու է Կոստանյանը մշտապես բացակայում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը «Գլխավոր դատախազության 2014 թվականի զեկույցի» քննարկմանը նկատեց, թե հիմնական ելույթի ժամանակ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շեշտել էր, թե բոլոր ջանքերն օգտագործում են երկրում արդարություն հաստատելու համար: ԲՀԿ պատգամավորը հարցրեց, թե ինչո՞ւ նշված արդարությունը տեսանելի չէ: Էլինար Վարդանյանը որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային իրավունքների հանձնաժաղովի նախագահ նաև հարցրեց Կոստանյանից, թե վերջինս խոսում է ԱԺ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին, մինչդեռ հանձնաժողովի նիստերին, լսումներին մշտապես բացակայում է:

Պատգամավորն անդրադաձավ նաև ՄԻՊ զեկույցին, որը վերաբերում է Դատախազությանը, որտեղ նշվում է, թե ՔԿՀ-ներում խոշտանգման դեպքերը վեր հանելու և կանխելու ուղղությամբ դատախազությունը քայլեր չի ձեռնարկում, մի քանի տարի է, որ հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված զինծառայողների գործերը բացահայտելու ուղղությամբ բավարար միջոցներ չի ձեռնարկում, հանգամանքները մանրակիրտ չի ուսումնասիրում և անհիմն ձգձգում է:

Գլխավոր դատախզը նշեց, թե բոլոր ջանքերի գործադրումը դեռևս չի ենթադրում ցանկալի արդյունքների վրա ազդում: Կոստանյանը նշեց, թե ընդհանուր արդարադատության մասին չի պատրաստվում խոսել, բայց քրեական դատավարության մասով պնդում է, որ չկա որևէ անձ, որը հանցանք է կատարել և չի ենթարկվի քրեական պատասխանատվության:«Եթե կա փաստ, որ որևէ մեկը չի ենթարակվել, այդ ժամանակ կասեմ, անարդար է քրեական պատասխանատվության ենթարկելը, թե ոչ»,-ասաց նա:

Կոստանյանի խոքսով՝ եթե շղթան ճիշտ աշխատի, արդարադատության երկրոդ դրսևորման եղանակը ևս կլինի: Համագործակացության հարցում Կոստանյանը կողմ է լսումներին, կոնֆերանսներին, կլոր ու քառակուսի սեղաններին, բայց ավելի շատ կողմնակից է առարկայական քննարկման և պատրաստ է պատգամավորի հետ նույնիսկ ցանկացած հարցով հանդիպել և արդյունավետ քննարկել: ՄԻՊ-ի զեկույցի մասով նշեց, թե զոհված զինծառայողների ոչ արդյունավետ քննության մասին ՄԻՊ-ը չի կարող տեսակետ հայտնել, քանի որ դրանք այն գործերն են, որոնք դեռևս քննության փուլում են, իսկ այդ գործերին որևէ մեկը, մանավանդ ՄԻ պաշտպանը չի կարող գործ ունենալ:

ՔԿՀ-ներում առակա վիճակի մասին, ըստ նրա՝ իհարեկ բազաթիվ խնդիրներ կան, այդ թվում նաև ֆինասական լուրջ ներդումեր են պետք, բայց նոր ՔԿՀ-ի գրծարկմամբ այդ խնդիրների մի մասը կլուծվեն: Ի դեպ, նա խորհուրդ տվեց ՄԻՊ զեկույցը չդիտարկել որպես բացարձակ ճշմարտություն, երբ նույնիսկ ՄԻԵԴ-ը իր որոշումները բացարաձակ ճշմարտություն չի ներկայացնում: «Մենք խոսում ենք, որ այո, այդ խնդիրները կան, և այդ խնդիրների համար միջոցներ ենք ձեռնարկում, այլ հարց է, թե դուք կամ ՄԻՊ պաշտպանը բավարար եք համարում, թե ոչ»,-ասաց նա: Էլինար Վարդանյանը ԱԺ-ի հետ համագործակցության մասով հիշեցրեց գլխավոր դատախզին, թե ինչ է ասել ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջ և ինչ է ասել այն խախտել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ