29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Օտարերկյա բուժման համար պետությունը կօգնի զինծառայողներին

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենքի նախագծին, սակայն որշակիորեն լրամշակված տարբերակը։ ՀՀ պաշտպանության նախար Սեյրան Օհանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մարտական գործողություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ստացած հիվանդության դեպքում ՀՀ տարածքում համապատասխան բուժման անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացնել արտերկրում։

«Բուժումն առաջարկվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվին՝ հատուցելով բուժման, ճանապարհածախսի, կեցության գումարը, ինչպես նաև ընտանիքի անդամի ճանապարհածախսի ու կեցության ծախսը»։ «Գտնում ենք, որ նախագծի ընդունմամբ մարտական պայմաններում զինվորական ծառայություն իրականացնող զինծառայողների համար օտարերկրյա պետություններում պետական բյուջեի հաշվին բուժումը լրացուցիչ խթան կհանդիսանա առանձնահատուկ պայմաններում զինվորական ծառայության պատշաճ իրականացման համար, ինչպես նաև կբարձրացնի զինծառայողների պաշտպանված լինելու հանգամանքը»,-ասաց Սեյրան Օհանյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ