06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու քրեական գործ չեն հարուցում նախարարի հայտարարության մասին

ԱԺ-ում քննարկվող «ՀՀ դատախազության 2014թ-ի գործունեության հաշվետվությանը» ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարցրեց, թե ինչու Էներգետիկայի նախարարի հայտարարությունը, թե ՀԷՑ-ում գողություն է կատարվում, հիմք չի հանդիսանում քրեադատավարական ընթացք տալու համար: Պատգամավորը նաև նկատեց, թե Վերահսկիչ պալատի արձանագրված խախտումների համար էլ նույնիսկ քրեական գործ չի հարուցվում:

Գլխավոր դատախազը նշեց, որ եթե կա հանցագործության դեպք կամ հրապարակային հայտարարություններ, ապա քրեական գործ հարուցելու համար կան համապատասխան առիթներ և հիմքեր: Կոստանյանը նշեց, որ եթե նույն Էներգետիկայի նախարարությունն իր հայտարարությունը հաստատելու համար ստուգումներ անցկացնի և փաստեր ունենա, այդ ժամանակ էլ ընթացք կտան: Կոստանյանը նշեց, թե նախարարի հայտարարությունում կարող են պարունակվել իրավական տերմիներ, որոնք օգտագործվել են քաղաքական նպատակներով և նշեց, որ եթե Ուրիխանյանը որպես պատգամավոր հստակեցնի, որ ինչպես նախարարն է ասում՝ տեղի է ունեցել հանցագործություն, արդեն ընթացք կտրվի նաև նախարարի մասնակցությամբ:

Ինչ վերաբերում է Վերահսկիչ պալատին, ապա ըստ նրա՝ ՎՊ-ի ուսումնասիրությունները հիմք են քրեաիրավական ընթացքակարգ սկսելու համար, իսկ մինչ այդ նկատեց, թե ինքը նախ ՎՊ-ից որևէ փաստաթուղթ չի ստացել: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ