06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ մեկդ «խաբար» չե՞ք. վարչապետը դիտողություն արեց

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց վարկ տրամադրել ՀՀ կենտրոնական բանկին: Վարկն անհրաժեշտ է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող մատչելի վարկերի ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:
Վարկի հիմնական գումարի մարումը 2016 թվականի հունիսի 15-ից սկսած կիսամյակային, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած կիսամյակային մարումներով իրականացնելու պայմանով է:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետարքրքրվեց, թե ինչո՞ւ են վարկի մարման ժամկետները երկարաձգվել:
«Իսկ ո՞վ է ժամկետը սահմանել 2019 թվականը»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանն, ինչի ի պատասխան, Միրումյանն, ասաց, թե ժամկետն ընդամենը առաջարկվում է:

«Ի՞նչ է նշանակում՝ առաջարկում ենք, մենք պայմանավորվածություն ենք ունեցել երկու տարով, ինչի՞ եք գրել 2019 թվական: Ես մի բան չեմ հասկանում` մի բան ենք պայմավորվում, թղթերի մեջ նախատեսում եք այլ բան: Ի՞նչն է պատճառը: Ինձ համար անհասկանալի է, որ ոչ մեկդ «խաբար» չե՞ք»,- հարցրեց Հովիկ Աբրահամյանը և նկատողություն արեց Կամո Արեյանին, ով զուգահեռ խոսում էր. «Պարոն Արեյան, մի խանգարեք, խոսում եմ, հետս զուգահեռ խոսում եք»,- ասաց Աբրահամյանը և ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ է վարկի մարման ժամկետը երկարաձգվել:

Ջավադյանը սկզբում ասաց, որ նիստից հետո հարցն առանձին կքննարկի վարչապետի հետ. «Եթե կարելի է, նիստից հետո ներկայացնենք խնդիրը»,- ասաց Ջավադյանը և նկատեց, որ պատճառն այն է, որ խոսքը վերաբերում է միայն այս տարի տրամադրվող վարկին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ