06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ավելի զգույշ կլինեիք ձեր հայտարարությունների մեջ. Կոստանյանը՝ Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին վերջինիս հիշեցրեց 2013 թվականի հոկտեմբերի մեկը՝ Գլխավոր դատախզի թեկնածության օրը, երբ ինքը բարձրաձայնել է «կոնկրետ փաստեր, որոնք վկայում են Զինդատախազ Կոստանյանի կողմից կոծկելը հունիսի մեկին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի նախաքննությունը»: Պատգամավորը նկատեց, որ ընդունել է հրապարակային քննարկման հրավերը՝ առաջարկելով ուղիղ եթերի շրջանակում հանդիպել, սակայն ինչպես հետագայում է պարզվել՝ Կոստանյանը հրապարակային քննարկում ասելով նկատի է ունեցել փոխադարձ հաղորդագրություններ ուղարկելը.

 «Ես պաշտոնապես ասում եմ, որ պնդում եմ՝ 2013 թվականի հոկտեմբերի մեկի ելույթիս բոլոր դրույթները՝ առանց բացառության, եթե ասածներս հերքող հակափաստարկ ունեք»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այն ընթացիկ իրավիճակից բխող շետադրում է, քանի որ Գլխավոր դատախազն անձնական պատասխանատավություն է կրում այն ամենի համար, ինչ վերջին երկու տարում տեղի է ունեցել Սյունիքում՝ ներառյալ Սդխի գյուղի միջադեպն ու երեկ Գորիդում հնչեցված կրակոցները:

Անդրադառնալով հրապարակային քննարկմանը՝ Գլխավոր դատախազը համաձայնեց, որ պատրաստակամություն հայտնել է, հիմա էլ պատրաստ է վերահաստատել իր դիրքորոշումը. «Բայց հրապարակայնությունը չի ենթադրում ձեր կողմից նշված պայմաններում, ձեր կողմից նշված հանգամանքներում քննարկման փաստը, և ես իմ ելույթում ասացի, որ պատրաստ եմ քննարկել, իսկ ձեր տեսակետից հրապարակայնությունը ենթադրում է կոնկրետ վայր, տեղ, ժամանակ, իհարկե դա այդպես չէ. հրապարակայնությունը ևս իրավական կատեգորիա է, դրա համար էլ ցանկացած դիրքորոշում հրապարակում ենք հրապարակայնության տեսանկյունից»:

Ինչ վերաբերում է պատգամավորի նշած քրգործերին, Դատախազը նկատեց, որ առաջին գործի հետ կապված ցանկացած անձ կարող է ձայնագրությունները վերցնել ու լսել: «Ինչ վերաբերում է կոծկելուն, պարոն Փաշինյան, ես համոզված եմ, որ եթե դուք իրականացնեիք մասնագիտական գործունեություն՝ ոչ քաղաքական, ավելի զգույշ կլինեիք ձեր հայտարարությունների մեջ, համենայն դեպս ես կարող եմ ասել, որ ես իրավական ու ցանկացած պատասխանատվություն եմ կրում իմ ամեն մի որոշման համար, այդ թվում այդ որոշման համար»,-ասաց Գևորգ Կոստանյանը:

Խոսելով Փաշինյանի մատնանշած երկրորդ գործին Դատախազը շեշտեց, որ այդ գործով Դատախազությունը իր լիազորությունների շրջանակում երկու անգամ միջամտություն է արել՝ Դատախազի որոշմամբ է հարուցվել քրգործ, և երբ վկաները չեն ներկայացել հարցաքննության, Դատախազի ցուցումով է, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել վկաներին բերման ենթարկել: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ