29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Էնպես էր սեղմել, որ արյունս լերդացել էր /վիդեո/

Ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանը ըստ պաշտոնական վարկածի մահացել է ուղեղում առաջացած կայծակնային ուռուցքից: Մայրը՝ Իրինա Ղազարյանը սակայն վստահ է, որ տղային սպանել է հրամանատարը: Նա տարիներ շարունակ պայքարում է արդարությունը բացահայտելու համար:

Իրինա Ղազարյանը տղայի նկարից բացի վերջին ամիսներին ձեռքին ունի նաև ոստիկան Արսենի նկարը:

Մեզ հետ զրույցներից մեկում Իրինան ցույց տալով ոստիկանի նկարը ասել էր, որ նա մոտեցել է իրեն ծառայությունը իրականացնելու պահին և ասել, որ գիտի թե ով է սպանել Արթուրին. «Ես հանդիպեցի Արսենի հետ, որը որդուս հետ ծառայել էր նույն զորամասում: Դա Հադրութի 38401 զորամասն է: Ավելին ինքը եղելա իմ տղայի մտերիմ ընկերը: ինքը ասեց՝ մորքուր ես գիտեմ, որ Ձեր տղուն սպանել են , ինքը մեզնից հեռախոսի համարը վերցրեց, որ հետո պիտի զանգեր …»:

Իրինա Ղազարյանը վստահ է, որ ոստիկանին հարկադրել են լռել.«Ասել են ընտանիքիդ կվերացնենք»:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ Նախագահական նստավայրի մոտ խաղաղ պայմաններում բանակում զոհված մայրերին դիմացի մայթ տեղափոխելու պատճառաբանությամբ, մայրերի խոսքով՝ նրանց նկատմամբ բռնություն էր կիրառվել ոստիկանների կողմից.«Էս վերջի անգամ, գնացել էի Բաղրամյան 26, որ իմ դիմումների պատասխանները իմանամ , ոստիկանները քաշելով, քաշքշելով , էն ձեռքերը էնպես էր սեղմել մատերիս մեջ, որ արյունս լերդացել էր՝ տարավ»,-պատմեց Ղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ