06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիրիայում վիճակը ավելի է վտանգվում

Սիրիայում վիճակը ավելի է վտանգվում: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Սփյուռքի նախարար Հանուշ հակոբյանը: «Վերջին մեկ ամսվա ընթացքում Հալեպը հայտնվեց շրջափակման մեջ: Դուք տեղյակ եք, որ հրթիռակոծվեց մեր եկեղեցին, և այսօր թալանվում, պղծվում են եկեղեցիները: Մեր հայրենակիցների դեմ պայման են դնում, որ արագ հեռանան: Մի մասը որոշում է կայացրել և տեղափոխվել է Սիրիայի ավելի անվտանգ տարածքներ, մյուս մասը դուրս է գալիս երկրից, իսկ մյուս մասն էլ շարունակում է մնալ տեղում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ խուճապային և լարված իրավիճակն արդեն անցել է, քանի որ վերականգնվել են ջուրն և հոսանքը: Հակաբյանը նշեց, որ 300 սիրիահայ են եկել Հայաստան, և իրենք վարչպապետի հանձնարարականով հրավիրել են միջգերատեսչական ժողով՝ հասկանալու համար, թե որ գերատեսչությունը որ ուղղությամբ կարող է աջակցել հայրենիք վերադարձած հայերին.«Առաջին խնդիրը բնակարանաին վարձի խնդիրն է, եկողները երկու կարգի են, մի մասը վստահ են, որ կվերդառնան Սիրիա, իսկ մյուս խումբն էլ եկել է հաստատվեու Հայաստանում: Մի մասի բնակվարձի խնդիրը մենք կարողացել ենք լուծել»,- ասաց Հակոբյանը և նշեց, որ Հայստանում հաստատվող սիրիահայերի համար, ովքեր ցանկությու ունեն բիզնես հիմնել, վարկեր կտրամադրվեն:

Նախարարը շեշետեց, որ կան մարդիկ ովքեր առողջական խնդիր ունեն և պետպատվերի շրջանակում իրենք կկազմակերպեն բուժումը: Վարչապետ Հովիկ Աբահամյանը նկատեց, որ իրենք պետք է անեն հնարավորը մաքսիում աջակցություն տրամադրեու համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ