17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պրոցեսը բավական բարդ է

Կառավարության այսօրվա նիսռի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ այս տարվա հունվարի մեկից եկամտային հարկի մասին օրենքում փոփոխություններն ուժի մեջ են մտել: <<Ըստ այդմ բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսներն, ըստ էության, վճարվում են պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը>>,-նշեց նա:

Վարչապետը նկատեց, որ այս փոփոխությամբ կառավարությունը երկու կարևոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին, որպեսզի առավել մատչելի պայմաններով լուծեն բնակարանային ապահովության խնդիրը և երկրորդ՝ նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը:  

<<Այս նախաձեռնության կյանքի կոչելը շատ կարևոր է, և պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի այդ հնարավորությունից: Սակայն ներկայումս քաղաքացիներինց ահազանգեր են հնչում, որ պրոցեսը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այդքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում այս հնարավորություններից օգտվելու համար>>,-ասաց Հովիկ Աբրահամյանն ու հանձնարարեց ֆինանսների նախարարությանը կարճ ժամանակում ուսումնասիրել բարձրացրած խնդիրները՝ առավելագույնս պարզեցնելու մեխանիզմները, ապա տեղեկացնել այդ մասին հանրությանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ