06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրապես աննախադեպ իրավիճակ է. Կոստանյանը՝ Ավետիսյանների սպանության գործից

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում 2014 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց, թե հաշվետու ժամանակում 8 անձինք քրեական պատասախանատվության են ենթարկվել կոռուպցիայի համար, որն իբրև թե դատախազներին պետք է տային, նրանցից 5-ը քննիչներ են եղել: Դատախազության համակարգի, դատախազության չեզոքության և ապաքաղաքականության ապահովման համար, ըստ նրա, արվում է առավելագույնը:

«Այս հարցում ես վերահաստատում եմ, քաղաքականությամբ զբաղվող ցանկացած դատախազ ստիպված է լինելու ընտրություն կատարել դատախազի պաշտոնի և քաղաքականության միջև»,-ասաց նա: Կոստանյանը վսահեցրեց, թե անկախ քաղաքական ու կուսակցական պատկանելիությունից՝ յուրաքանչյուր օրինախախտ կկրի համապատասխան պատիժ: «Իրավական հենքի վրա է բացառապես իրականացվում»,-ասաց նա:

Ընդհանուր հանցավորության վիճակը ներկայացնելով՝ Կոստանյանն ասաց, որ միայն կարող է փաստել, որ 2014թ-ին հանցագործության նվազում է գրանցվել՝ 787-ով: ՀՀ Գլխավոր Դատախազը նշեց, թե չի կարող չանդրադառնալ հունվարի 12-ին Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի գործի քննությանը: «Բնական է, որ նման ողբերգության նկատմամբ պետք է լիներ հասարակության ընդգծված ուշադրություն և հասկանում եմ այն մարդկանց, ովքեր արդարացիորեն պահաջում են գործի քննությունը կատարել ՀՀ-ում: Այս պահին կարող եմ ասել, իրապես աննախադեպ իրավիճակ է, որը չի եղել ոչ ՀՀ, ոչ էլ ՌԴ իրավաբանների պրակտիկայում և ինտեսիվ աշխատում ենք գտնել տարբերակ, որը համահունչ կլինի միջազգային պրակտիկային»,-ասաց նա:

Ինչ վերաբաերում է 2008թ-ի մարտի մեկի գործերին, ապա նա նշեց, թե իր հանձնարարությամբ գործի վարույթները ընդհանուրից առաձնացվել են: «Այս պահին քննությունն ընթանում է և արդունավետ քննություն է իրականացվում»,-ասաց նա և նշեց, թե հույս ունի, որ առաջիկայում արդյունքները դեռ կքննարկեն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ