Արտակին ծեծելով սպանել են.մայրը բացառում է ինքնասպանության վարկածը /վիդեո/
2010 թվականի հուլիսի 27-ին ծառայության վայրում հրազենային վնասվածքից մահացել է հայկական բանակի սպա, լեյտենանտ Արտակ Նազարյանը : Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում:
Նազարյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով /ինքնասպանության հասցնելը/: Համաձայն պաշտոնական վարկածի՝ Ա. Նազարյանը ինքնասպան է եղել, իսկ վերջինիս հարազատների պնդմամբ՝ սպանվել:
«Պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանը չէր կարող ինքնասպան լինել, քանի որ 57 մարմնական վնասվածքներ ուներ և մահից առաջ կոմայի մեջ է եղել»:
Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը:
Համալսարանի արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտը պայմանագրային զինծառայության գնաց՝ հայրենիքը պաշտպանելու և նաև լավ աշխատավարձ ստանալու համար: Մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը երբեք չի կարողանում հաշտվել կատարվածին, նա արդարադատություն է պահանջում:
«Ըստ հանցավոր նախաքննական մարմնի՝ զինվորներից յուրաքանչյուրը ամեն օր ծեծի է ենթարկել իր լեյտենանտին»,-նշեց իրավապաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում: