11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գնում, Ֆինանսների նախարարին ասում է՝դե փողը տուր

Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ-ի Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի ժամանակ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ կրկին անդրադառնալով ենթավարկառուի ինստիտուտին. «Ո՞րն է խնդիրը, Կառավարությունը փողը վերցնում է Եվրոբանկից, լավ է, որ կեսն էլ դրամաշնորհ է, չնայած էնքան էլ լավ չի, որովհետև դրամաշնորհները հատկություն ունեն շատ վատ ծախսվելու, Կառավարությունը վերցնում ու տալիս է համայնքին, համայնքն էլ 15 տարի հետո հետ չի տալիս, ի՞նչ ենք անում»,-ասաց նա:

Բագրատյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ տեղական ինքնակառավարման ստեղծման ժամանակ այն ժամանակ գործող իշխանությունը չէր համարձակվում նման վարկերը հասցեագրել տեղական ինքնակառավարման մարմիններին. «Էս մեխանիզմը հիմա ուզում են փոխել՝ ՏԻՄ-ին ներգրավվելով, մենք էլ ասում ենք՝ ճիշտ է, թող մասնակցի, բայց երբ հարցնում ենք՝ ասեք, պարոն Բագրատյան, առայժմ պատրաստ չենք, կամ խորանում ենք կամ կմտածենք, Դուք որ բանկից վարկ եք վերցնում, Ձեր տունը գրավ չե՞ք դնում, ՏԻՄ-ն էլ գրավ դնելու բան չունի՝ բյուջեն է իր, որը սեփական եկամուտներով չէ»,-ասաց Բագրատյանը՝դիմելով գլխավոր զեկուցող Վաչե Տերտերյանին:

«Ստացվում է՝ իրեն վարկ ենք տալիս, ինքը հետ չի տալիս, ասում ենք դե բյուջեից էդ փողը հետ տուր, ինքն էլ ասում է ՕԿ, հելնում գնում է մյուս կաբինետի դուռն է բացում ու Ֆինանսների նախարարին ասում՝ դե փողը տուր, որ տանեմ հետ տամ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նման մեխանիզմը չի կարող արդյունավետ աշխատել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ