14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մենք փնթի ենք, այո. ՀՀԿ պատգամավոր

2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ սա շատ կարևոր է և հենց այս տարածքի համար, և լավ փորձ կլինի: Նշենք, որ համաձայնագրով տրամադրվելու է յոթ միլիոն եվրո վարկ:

«Մենք, չգիտեմ ինչու, կներեք, պիտի ասեմ, մեր փնթիությունը փորձում ենք բերել, կապել կառավարության կամ վարկային հարցադրման հետ: Այո, փնթի ենք, փնթի են վարորդները, ովքեր ցանկացած պահ, ցանկացած վայրում մեքենայից ինչ-որ բան են դուրս նետում, փնթի են բնակիչները, որ իրենց աղբը վերցնում, տանում են քսան մետր հեռու, իրենց փողոցում տափում են»,-նշեց Ավետիսյանը:

Ըստ նրա՝ սա արդյունավետ վարկային համաձայնագիր է, և յուրաքանչյուր համայնք կցանկանար նման էժան վարկ ունենար ու կարողանար իր սանիտարական խնդիրները լուծել:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ