Ավելուկ հավաքողներից մեկը մահացել է
Երեկ `մայիսի 31-ին, Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած բեռնատարի վթարի հետեւանքով 17 ուղեւորներից 11-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շարունակում են բուժվել Սիսիանի բժշկական կենտրոնում: Հիմնականում նրանց մոտ կոտրվածքներ են: Բ
ժիշկների գնահատմամբ, տուժողների կյանքին վտանգ չի սպառնում: Երեք հոգի արդեն դուրս են գրվել:
Վարորդը Գորիսի Քարահունջ գյուղի բնակիչ 1982թ. ծնված Ժիրայր Ղազարյանն է եղել, որի վարած բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:
Քարահունջեցիները Սիսիան ավելուկ հավաքելու էին գնացել եւ դեպքի տեղի է ունեցել վերադարձի ճանապարհին: Մեկ հոգի` 1948թ. ծնված Նադեժդա Հակոբյանը տեղում մահացել է: