28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նրանք մայրերին քարշ էին տալիս գետնի վրայով /վիդեո/

Նախագահական նստավայրի դիմաց այս պահին մի խումբ քաղաքացիներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ իրականացնում են բողոքի ակցիա, որով պահանջում են պատժել այն ոստիկաններին, ովքեր օրեր առաջ ՀՀ նախագահի նստավայրի դիմացից  ուժի կիրառմամբ դիմացի մայթ են փոխանցել խաղաղ պայմանենրում զոհված զինծառայողների մայրերին: Այստեղ են նաև Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք մինչև վերջ լինելու են մայրերի կողքին, քանի որ վերջիններս իրավունք ունեն իրենց բողոքն արտահայտելու: Նա նկատեց, որ բանակում հաճախ են լինում նման սպանություններ, որոնք չեն բացահայտվում ու որակվում են որպես ինքնասպանություն: Մանուկյանն էլ նշեց, որ հետագա քայլերը քննարկելու են հենց մայրերի հետ, և կլինի այնպես, ինչպես կուզեն մայրերը:

«Նրանք մայրերին քարշ էին տալիս գետնի վրայով ու դիմելու ենք մինչև միջազգային ատյաններ»,-ասաց Արամ Մանուկյանը:

Հասարակական կազմակերպությունները նախաձեռնել են ստորագրահավաք, որով նախագահից պահանջում են բացահայտել բանակային սպանությունները և պատժել մայրերի վրա ձեռք բարձրացրած ոստիկաններին:

Ստորագրահավաքին աջակցում են անցորդ քաղաքացիները:

Նկատենք նաև, որ ոստիականները շատ են, ու հաճախ նրանք հորդորում են այնպես կանգնել, որ անցորդների անցուդարձին չխանգարեն, ու արդյունքում վիճաբանություններ են լինում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ