06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թույն կխմեմ.ահասարսուռ իրականություն

Գայանե Նասոյանը հերթական անգամ մեր խմագրությանը դիմեց արցունքոտ աչքերով: Ձեռքերը հուզմունքից դողում էին ու ձեռքին գրավադրած ոսկեղենի արդեն ժամանակը կորցրած թղթերն էին:

«Տանտերս էսօր վերջնական ժամկետ տվեց տունը ազատելու համար: Ես էլ ուժ չունեմ ու ոչ մի ճար չունեմ:Քաղցկեղով տառապող աղջիկս վիրահատության կարիք ունի, իսկ ես անգամ հաց չեմ կարողանում գնել երեխեքիս համար: Երեք օր հաց չենք ունեցել: Հետո մի ծանոթ պարսիկի տուն մաքրեցի ու 5 հազար դրամ տվեցին: Էսօր հաց կերանք….»,-պատմեց հուսահատ կինը: 

Միակ պաշտոնյան, որ Գայանեին հույս է ներշնչել Մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանն է:

«Դիմեցի նաև պաշտպանության նախարարությանը: Մեծ տղաս հոգեկան խանգարում է ստացել բանակում, երբ պատուհանը բացել են ու ասել են երկրորդ հարկից քեզ գցի ու շատ վատ են վերաբերվել հետը: Ինձ ասում են պետք է զինվորը մահացած լինի, որ օգնենք»,-նշեց Նասոյանը:

Գայանե Նասոյանը նշեց, որ ինքը չի կարող մուրացկանություն անել.«Աստված վկա ես չեմ կարող ձեռքս պարզել ու մուրալ, բայց երեխեքս մեռնում են: Էս երկրի մեջ մարդիկ ապրում են, իսկ ես ու իմ երեխեքը մեռնում ենք: Աղջիկս մինչև չվիրահատվի թոշակ չեն տա: Դիմում եմ բոլոր պատկան մարմիններին՝ օգնեք գոնե երեխեքս ապրեն: Ես ինքնասիրություն ունեմ, բայց հիմա էն աստիճան եմ, որ ուզում եմ ինձ թույն խմեմ ու վերանամ»:

Գայանե Նասոյանի ընտանիքի անօգնական վիճակի մասին մենք էլի ենք անդրադարձել ու հավատում ենք, որ կգտնվեն մարդիկ, ովքեր սատար կգանգնեն հուսահատ մորը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ