06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ծովային դիվանագիտություն»

Հայաստանի վարչապետը Բաթումում հանդիպում է ունեցել Վրաստանի իր պաշտոնակցի հետ: Երկու վարչապետները խոսել են «բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին»: Եթե պաշտոնական լրատվությունն այսքանով սպառվում է, ապա ոչ պաշտոնականը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը և նախարար Գագիկ Բեգլարյանը:

Պարզից էլ պարզ էր, որ թե’ մեր, թե’ վրացական մամուլը ՀՀ վարչապետի ոչ պաշտոնական կիրակնօրյա այցը պետք է հանգեցներ ՀՀ ԱԺ նախագահի և Հարավային Օսիայի ներկայացուցչի նույնքան ոչ պաշտոնական «բլից» հանդիպման հարուցած «կնճիռը» հարթելու նպատակին: Եթե նույնիսկ այդպես է, միևնույն է, Աբրահամյանն ու Ղարիբաշվիլին չէին բավարարվելու այդ թեմայով և առիթն օգտագործելով քննարկելու էին հայ- վրացական երկկողմ հարաբերությունների ամբողջ «փաթեթը»: Այդպես էլ եղել է. ըստ վրացական կայքերից մեկի, առանձնազրույցի ժամանակ վարչապետները քննության են առել նաև «տնտեսական համագործակցության սերտացման հեռանկարները»:

Երկու երկրների մամուլն այս հանդիպումը դրական գույներով է նկարագրել, և դա լավ է: Հայաստանն ու Վրաստանը նախ է առաջ տնտեսական ընդհանուր շահեր ունեն, որոնք հնարավոր չէ զանց առնել: Երբ անցած շաբաթ Թբիլիսիում իր պաշտոնակցի հետ էր հանդիպել նախարար Կարեն Ճշմարիտյանը, քննարկվել էին գործարար մարդկանց համագործակցությունը դյուրացնելու մի շարք հարցեր: Եթե հայկական կողմից դիտելու լինենք երևույթները, ապա պետք է խոստովանենք, որ գրեթե չկա մի հայ ընտանիք, որը տարվա ընթացքում գոնե մեկ անգամ չառնչվի Վրաստանի բնակչության գոնե մեկ ներկայացուցչի հետ:

Նույնիսկ մեր հարաբերությունների խնդրահարույց հանգամանքները` եկեղեցիների կամ մշակույթի օջախների վիճակը, կարող է բարելավվել ոչ թե «պռոշ անելով», այլ հաճախակի հանդիպելով ու անկեղծ մթնոլորտում հարցերը քննարկելով: Այնպես որ, Հայաստանի պաշտոնյաների այցելությունները Վրաստան պետք է գոնե ուղիղ համեմատական լինեն մեր «ծովասեր» հանրության այցելություններին Բաթումի և մերձակա բնակավայրերի լողափերը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ