29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատմության իրական դեմքը.ինչու՞ են թաքցնում Լաչինի ազատագրման մանրամասները/վիդեո/

«Լաչինը դիտարկվում էր, որպես Ադրբեջանի մի մաս ու ոչ թե Արցախի: Լաչինի ազատագրման հարցը սկզբում օրակարգում չկար, ավելի ուշ որոշվեց ազատագրել Լաչինը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ  նախագահ Սուրեն Կարապետյանը:

Նա նշեց, որ մեր ռազմական ոչ ճիշտ դիվանագիտության պատճառով կորցրեցինք Նախիջևանը, իսկ Լաչինի գրավումը այդ դիվանագիտության ճիշտ դրսևորման կոնտեքստում էր:

Լաչինի ազատագրումը և դրա ստատեգիական նշանակությունը առ այսօր չեն լուսաբանվել: Կանցնեն տարիներ ու կենդանի վկաները այլևս չեն պատմի մահի ու արյան գնով նվաճված ազատության մասին: Այս հանգամանքը անհանգստացնում է Կարապետյանին:

“Լաչինի գրավումը բավականին բարդ գործողություն էր, որի պատասխանատվությունը իրենց վրա չվերցրին պետական այրերը: Լաչինի ազատագրումը բոլորովին կապ չուներ Շուշիի ազատագրման հետ: Այն անգամ պլանավորված չի եղել…”,- նշեց Սուրեն Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ