29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թեժ մթնոլորտ ԱԺ-ում

ԱԺ քառօրյան սկսվեց լարված մթնոլորտում: Ընդդիմադիր խմբակցությունները միաբերան բարձրացրին էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձացման հարցը, որը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը համարում էր օրակարգին չվերաբերող հարց և պահանջում անջատել պատգամավոների խոսափողը:

Նախ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հորդորեց հրատապ կարգով խորհրդարանական լսումներ անցկացնել և քննարկել , թե հայտը ինչքանով է հիմնավոր.

«ԲՀԿ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ և մենք առաջարկում ենք օր առաջ հրատապ կարգով հրավիրել խորհրադարանական լսումներ, հրավիրել էներգետիկայի նախարարին և հայտ ներկայացնող այն կազմակերպություններին, որոնք ըստ իրենց տեղեկությունների շարունակում են աշախտել վնասով, բայց մազոխիստաբար չեն հրաժարվում իրենց աշխատանքից: Մենք հորդորում ենք սա դարձնել ԱԺ նախաձեռնություն, բոլոր շահագիգիռ կողմերին հրավիրել և փորձենք հասկանալ, թե ինչ հաշվարկի վրա են կազմակեպություններն ասում, որ էլեկտրաներգիայի թանկացումն անխուսափելի է»,-ասաց նա:

ԱԺ նախագահը արձագանքեց, թե հայտը նոր է ՀԾԿՀ ստացել և երբ պատրաստ կլինեն բոլոր նյութերը՝ ԱԺ-ում լսումները կկայանան և որին մասնակից կլինեն բոլոր նրանք, ովքեր պատասխանատու կլինեն խնդրի լուծման համար:

Հարցը բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, թե խնդրին ԱԺ-ն չպետք է պոստ ֆակտում արձագանքի, այլ նախապես այդ հարցի վերաբերյալ քննարկում պետք է իրականացնեն, թե ինչպես են էներգետինկ ցանցերը 200 մլն-ի պարտք կուտակել: Նա նկատեց, թե պարզվում է , որ սպառողները պետք է վճարեն իրենց մերսեդեսների համար և անտրաբանական գնով վարձակալած տարածքների համար:

Գալուստ Սահակյանը պատասխանե, թե չի կարծում, որ այս հարցի համար պետք է բանակների բաժնավել և ասել այո կամ ոչ: «Իրոք եթե բարձրանում է, բոլորիս գործն է առաջակել: Ինչ վերաբերում է նրան, որ այսօրվանից քննարկում անենք, հիմք չկա, երբ լիազոր մարմինը պատրաստ կլինի, կանենք: Իմ տեղելություներով այս երկու օրը որոշակի տեղեկություններ ունենք, կհրավիրենք լսումներ»,-ասաց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցը նույնպես հոսանքի սակագնի թանկացմանն էր վերաբերում, ով նշեց, թե սա թիվ մեկ հարցն է, որը հուզում է քաղաքացիներն և պետք է գտնել կոնկրետ պատասխանատուներին:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ տեղեկացրեց, որ գործընկեր պատգամավորների հետ այս հարցով ստորագրահավաք են կազմակերպել, որ հարցը մտնի օրակարգ արտահեր կերպով, սակայն հավելեց, թե ինչքան տեղյակ է բավարար քանակ չի ապահավովվել: Գալուստ Սահակյանը կրկին ընդհատեց, թե` հավաքեք անհրաժեշտ քանակը և նոր միայն հարցը բարձացրեք:

«Անջատեք խոսափողը»,-պահանջեց ԱԺ նախագահը:

Երբ նույն հարցը որպես օրակարագային անհրաժետություն բարձրացրեց նաև Ժառանագություն խմբակության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը և Գալուստ Սահակյանը կրկին պահաջեց անջատել խոսափողը, պատգամավորի նյարդերը տեղի տվեցին, ով բորբոքված բղավում էր, ինչը լսելի չէր արդեն:

Գալուստ Սահակյանը պահանջեց հանգստանալ: «Հանգստացեք, նստեք ձեր տեղը, մի թողեք համապատասախան հոդված կիրառեմ»,-ասաց նա: «Ձեր գործողություններով չլարեք մթնոլորտը: Մենք ասում ենք` այս օրակարգում հարցը ընդգրկեք»,-ասաց Լևոն Զուրաբյանը:

«Ստորագրությունները չկան, անջատեք խոսափողը»,-կրկին հանձնարարեց ԱԺ նախագահը, որին հաջորդեց դահլիճում աղմուկը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե մտքերի փոխանակությունն ավարտվեց: Սակայն ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը քսան րոպե ընդմիջում պահանջեց՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում դահլիճում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ