11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սպասել խաչվելուն

Ամբողջ հարցը նրանում է, որ այդպես էլ հստակ գաղափարական տարանջատումներ չեն մտնում հայության քաղաքական կյանքում. ծայրահեղ կոսմոպոլիտը որակվում է հայրենանվեր, ազգանվեր գործիչ ինչ է, թե ընդգծված հակաիշխանական է, մինչդեռ տվյալ մարդու էությանը զզվելի են «ազգ», «հայրենիք», «պատմություն» տերմինները անգամ: Ու հետո զարմանում են, թե ինչու այդ «ազգանվեր» գործիչը ապազգային կոչով, կամ գործով հանդես եկավ: մինչդեռ էն գլխից ամեն ինչ պարզ էր. 

Խզմալյանի համար չեն կարող լինել «ազգ», «հայրենիք», «պատմություն» հասկացություններ ինչպես որ է, ուստի և չկան Հայաստան և Ադրբեջան թշնամություն, կա միայն Հայաստանում և Ադրբեջանում բնակվող բնակիչներ` քաղաքացիներ, ովքեր տառապում են «գանգստեր» իշխանությունների քաղաքականության հետևանքով: Ըստ կոսմոպոլիտների` պետք է լայն բացել գիրկը և սպասել ադրբեջանցիների հետ գրկախառնվելուն, սակայն իրականում` սպասել խաչվելուն:

Ներկայացրեցինք օգտատեր Վրույր Արծրունու մեկնաբանությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ