11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռազմական կրթությամբ հետաքրքրվում են նաև աղջիկները

Շիրակի մարզի ավելի քան 60 պատանիներ և երիտասարդներ մասնակցում են «Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնած ռազմահայրենասիրական ծրագրին։ «Ես եմ իմ հայրենիքի պաշտպանը» խորագրով ծրագրի շրջանակներում Գյումրիի դպրոցների ավագ դասարանների աշակերտներն ու քոլեջների սաները ներգրավվել են «Հայ ժողովուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմում, Արցախյան ազատամարտ», «Միջազգային մարդասիրական իրավունք», «Միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմաներով դասընթացների, շարային պատրաստության պարապմունքներ են անցնում Գյումրիում տեղակայված զորամասում, մասնակից են դառնում հայրենասիրական թեմաներով ֆիլմերի դիտում-քննարկումների։ Ծրագրի ընթացքում նրանք այցելել են նաև Շիրակի մարզի Ազատամարտի թանգարան, Ծիծեռնակաբերդ, «Եռաբլուր» պանթեոն, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և  Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ:

«Ես եմ իմ հայրենիքի պաշտպանը» ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ծրագիրը դրամաշնորհի է արժանացել «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես  երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգում։

            «Արաքս կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ա. Խաչատրյանը նշում է, որ, ճիշտ է, երեխաները դպրոցում անցնում են «Ռազմագիտություն» առարկան, սակայն իրենք՝ որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, շփումների արդյունքում պարզել են, որ աշակերտների մոտ կա զրույցների, ոչ ֆորմալ կրթության պահանջ։ Ա. Խաչատրյանն ընդգծեց մի շատ կարևոր հանգամանք. զորամասեր այցելությունները ցույց են տվել, որ հրամանատարական կազմը պատրաստ է հասարակական կառույցների, հանրության հետ համագործակցության. «Խիստ զբաղված լինելով՝ այնուհանդերձ, նրանք ժամանակ են հատկացնում պատանիների հետ հանդիպումներին, մանրամասն պատասխանում նրանց հուզող հարցերին։ Նման միջոցառումների նպատակն է ծրագրի մասնակիցներին ծանոթացնել բանակային առօրյային, որպեսզի բանակ զորակոչվելիս տեղեկացված և պատրաստ լինեն զինծառայությանը»։

            ՀԿ նախագահը նշեց, որ «Արաքս կենտրոնը» 2014-ին նույնպես համանման ծրագիր է իրականացրել ՀՀ նախագահի աշխատակազմից հատկացվող դրամաշնորհի միջոցով, և որպես արդյունք հատուկ շեշտեց, որ նախորդ ծրագրի ավարտից հետո մի քանի պատանի ընդունվել է ռազմական և ավիացիոն ինստիտուտներ, ինչը խոսում է իրենց գործունեության արդյունավետության մասին։ Ընդ որում, ռազմական կրթությամբ հետաքրքրվում են նաև աղջիկները։ Ըստ տիկին Խաչատրյանի՝ նման հանդիպումները խորքային ազդեցություն են ունենում հասարակության վրա։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ