01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Զգույշ եղեք

Չէի ուզում արձագանքել, բայց ես էլ ասեմ. Երեկվանից աչքովս են ընկնում գրառումներ Տիգրան Խզմալյանի “դավաճանության” մասին, այն “ծանրակշիռ հիմնավորումով”, թե եթե անգամ Հաքքին.ազ-ին տված հարցազրույցում որակումները ճիշտ են, միեւնույնն է, դա Հայաստանին ոչինչ ի տալիս, եւ միայն ադրբեջանական կողմն է իր հակահայկական քարոզչությունը երկրի ներսում դրանով ամրապնդում:

Հաքքին.ազ-ը Ալիեւի արքունիքի վեզիր Ռամիզ Մեհտիեւի քարոզչական թուլիկն է: Համաձայն եմ, որ լրատվամիջոց չէ, այլ ստոր քարոզչամիշոց է: Ես ինքս էլ ամիսներ առաջ նրանցից ստացել եմ հարցազրույցի առաջարկ, մերժել եմ: Առաջարկողը այն լակոտն էր, որը ժամանակին եկել էր Հայաստան, հետո գնաց ու գործ տվեց Լաուրա Բաղդասարյանի, Արիֆ Յունուսի եւ Լեյլա Յունուսի դեմ: Հարցազրույց չտվեցի ոչ թե նրա համար, որ Արիֆ կամ Լեյլա Յունուսները իմ բարեկամն են, այլ որ գործ տվողին հարցազրույց տալը ո՞րս է:

Ես այդպես էի մտածում: Հիմա՝ Տիգրանը՝ չի մերժել, եւ դա իր իրավունքն է եւ քրեորեն պատժելի արարք չի գործել: Հիմա, եթե ասում եք, որ նրա հարցազրույցը եթե անգամ գնահատականների առումով խնդիր չունի, այլ հարցը քաղաքականն է, քանզի Հայաստանին ոչինչ չի տալիս, ապա հարցնում եմ՝ Տիգրան Խզմալյանին “ազգի դավաճան” հռչակելն ու այդ թեման ծեծելը Հայաստանին բան տալիս է:

Չեմ ուզում հարցնել՝ իսկ ինչո՞ւ նույն կերպ դավաճան չեք համարում ձեր հայրենակիցներին հալածողներին, կեղեքողներին, սպանողներին: Նրանց արածը քրերոեն պատժելի է, իսկ Տիգրանի ասածների հետ լավագույն դեպքում կարելի է չհամաձայնել, կամ էլ՝ գտնել, որ քարոզչամիջոցին հարցազրույց տալն անիմաստ է: Ի դեպ, ես կատեգորիկ դատապարտում եմ Ադրբեջանի ցանկացած լրատվամիջոցի հարցազրույց չտալու վերաբերյալ դիրքորոշումները:

Եթե լինի անաչառ լրատվամիջոց, կրկնում եմ՝ լրատվամիջոց, ապա ես ինքս էլ զերծ չեմ մնա իմ համոզմունքերն ու տեսակետները շարադրելուց: Այնպես որ, վհուկների որս մի սկսեք, եւ զգույշ եղեք ձեր պիտակումներում:

Ներկայացրեցինք նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանությունը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ