27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա իսկական հանցագործություն է մարդկության հանդեպ

«Ես գիտեմ, թե Ում եմ հավատացել, և այս ճակատագրական տարիներին Հիսուս Քրիստոսի դրույթներից և ոչ մեկը չի սասանել: Փաստը մնում է փաստ, որ Քրիստոսից բացի ոչ ոք չի կարող ապահովել այս երկրի անվտանգությունը և այն լցնել բարի կամքով:

Մենք պարտավոր ենք քարոզել ողջ աշխարհով մեկ, քանի որ Ավետարանը մեզ դարձնում է մարդկության պարտապանը: Քրիստոսի մասին եղած իմացությունը ծածկված է երկրի բնակչության երկու երրորդից: Սա իսկական հանցագործություն է մարդկության հանդեպ: Մեր պարտքն է Ավետարանը հասցնել ողջ աշխարհին, քանի որ դա է Քրիստոսի պատվիրանը:

Հիմա, ինչպես երբևէ անցյալում, Եկեղեցու ողջ պատմության ընթացքում, առավել մեծ է վտանգը, քանի որ քրիստոնյաները հանձնվում են հարստության, եսասիրության, ծուլության և գետնատարած բարոյական պահանջների գայթակղությանը: Եկեղեցիները, ինչպես երբևէ անցյալում, պետք է հավաքեն իրենց ուժերը և բոլոր ջանքերը միավորեն, որպեսզի ազատվեն այդ անդամալույծ թուլությունից:

Եթե Ավետարանը պետք է բոլոր մարդկանց, եթե մենք պետք է քարոզենք այն յուրաքանչյուրին, եթե Քրիստոսը պատվիրել է քարոզել ողջ աշխարհով մեկ, ապա մեր պարտքն է, անտարակույս, որպեսզի մեր ժամանակակիցներից յուրաքանչյուրին Ավետարանը լսելու հնարավորություն տանք: Ընկալել այդ և չկատարել՝ նշանակում է մեղք գործել.

«Ով որ գիտի, թե ինչ է բարին, և չի անում, դա մեղք է» (Հակ.4.17): Մեղքի մեջ ընկնելը թուլացնում է կյանքը և խոչընդոտում Եկեղեցու հոգևոր աճին: Եվ ոչ ոք չգիտե, թե որքան է թուլացել եկեղեցին հենց այդ՝ աշխարհով մեկ Ավետարանը չքարոզելու պատճառով»:

ՄՈԹ Ջոն Ռելեյ – (1865-1955), «Քրիստոնյա ուսանողներ համաշխարհային միության» ղեկավարԽաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1946)` «Ավետարանը անխոնջ քարոզելու, միջազգային միսիոներական  շարժմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, պատերազմի  ժամանակ  մարդասիրական  գործունեություն ծավալելու  համար»: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ