04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Կապտուկներ՝ ոստիկանների հետ ընդհարման արդյունքում /վիդեո/

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի խաղաղ հավաքների դիտորդական խումբը հայտարարություն է տարածել երեկ` նախագահի նստավայրի մոտ տեղի ունեցածի վերաբերյալ:Հիշեցնենք` հրմշտոց էր սկսվել բանակում սպանված զինվորների ծնողների եւ ոստիկանների միջև:

«Սույն թվականի մայիսի 13-ին, ՀՀ նախագահի նստավայրի առջև, ճաղավանդակների մոտ խաղաղ հավաք էին իրականացնում և իրենց բողոքն արտահայտում բանակում սպանված զինվորների ծնողները: Նրանք նախագահի աշխատակազմից պահանջում էին պատասխան ամիսներ առաջ տրված դիմումին` իրենց զավակների սպանությունների գործերի վերանայման և արդարացի քննության վերաբերյալ:

Հենց սկզբից, երբ մայրերը մոտեցան ճաղավանդակներին, ոստիկանները, մոտ 10 հոգի, նրանց ետ հրեցին և հետագա 15 րոպեների ընթացքում, պարբերաբար ուժ կիրառելով և գոռգոռալով, ստիպում էին հավաքի մասնակիցներին անցնել հանդիպակաց մայթ:

Ոստիկանները շարունակում էին հրել ցուցարարներին դեպի փողոցի երթևեկելի հատված, մայրերը չէին ցանկանում շարժվել: Այս ընդհարումը շարունակվեց որոշակի ժամանակ, մինչև ոստիկաններին հաջողվեց ստիպել ցուցարարներին լքել մայթը: Մայրերից վերջինը, ով մնացել էր մայթի վրա ոստիկանների կողմից կոպտորեն, ուժի կիրառմամբ տեղափոխվեց դիմացի մայթ:

Հավաքի մասնակիցները հայտնեցին, որ ստացել են բազմաթիվ կապտուկներ ոստիկանների հետ տեղի ունեցած ընդհարման արդյունքում»:

 Տեսանյութը՝ Հելսինկյան կոմիտեի

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ