Արշակի մարդիկ «սատկացրել» են. Հրապարակ

«Հրապարակ» -ը գրում է.
«Օրերս Նոր Արեշի 11-րդ փողոցի տներից մեկի վրա խուլիգանական հարձակում է տեղի ունեցել: Թաղի բնակիչները ւպատմում են, որ էրեբունիում հայտնի քրեական հեղինակությունը հաշիվներ է ունեցել բնակիչներից մեկի հետ: Նա իր բանդան ուղարկել է նրա տուն՝ արյունալի դասեր տալու, բայց խուլիգանները շփոթել են հասցեն եւ բոլորովին այլ տուն են մտել:
Նրանք հարձակվել են այդ տան բնակիչների վրա եւ ծեծուջարդ են կազմակերպել, մարմնական վնասվածքներ հասցնելով մարդկանց: Ամբողջ թաղը խոսում է, որ հարձակվողներն Արշակ անունով հեղինակության մարդիկ են եղել:
Տեղեկությունը ուշ ժամի պատճառով թերթին չի հաջողվել ոստիկանությունից ճշտել: Փոխարենը ոստիկանության ամփոփագրերում գտնվել է մայիսի 2-ին Նոր Արեշ 11 փողոցում տեղի ունեցած միջադեպի մանրամասները: Ըստ հաղորդագրության, այդ օրը, 22:30-ին ոստիկանություն է զանգել մի կին եւ հայտնել, որ նշված հասցեում դանակահարություն է կատարվել:
Նույն օրը հիվանդանոցից հաղորդումներ են ստացվել, որ «ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքեր, արտաքին արյունահոսություն ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1991թ. ծնված Արթուր Պ.-ն»: Թերթը նկատում է, որ ոստիկանապետի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ապրում է Արեշի 26 փողոցում:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: