29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչու են սկսել քիչ բողոքել հեռուստաընկերություններից

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2014թ-ի հաշվետվությունը, որի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին հարցրեց, թե ո՞րևէ հեռուստաընկերության նկատմամբ արդյոք որևէ պատամիջոց եղել է: Նա օրինակ բերեց Կենտրոն հեռուստաընկերությանը, թե մինչև անցած տարվա վերջը միակողմանի էր լուսաբանում: 

 Բունիաթյանը նկատեց, որ իհարկե այն իրենց լիազորություններում է, բայց որդեգրած քաղաքականությունն է՝ եթե կա հնարավորություն չկիրառել, փորձում են չկիրառել: Նա նշեց, որ տուգանել են այս տարի Տավուշի մարզային հեռուստաընկերությանը, որը միակն է, որ պատրաստ չի անցնել թվային հեռարձակման:

Բաբուխանյանը նաև նշեց, թե ըստ հաշվետվության՝ նվազել է հեռուստաընկերությունից բողոքների թիվը: «Ինչո՞վ կբացատրեք, հասարակության բողո՞քն է պակասել, թե հանձնաժողովի նկատմամբ արդյունք չեն տվել բողոքները և հեռուստադիտողը պասիվացել է»,-հարցրեց նա: Նա նաև հարցրեց, թե անցումը թվայնացման ինչպե՞ս եք տեսնում: Գագիկ Բունիաթյանը նշեց, որ բողոքներ կան, ահազանգեր կան, բայց իրենք աշխատում են այդ ուղղությամբ և հաշվի առնում այդ բողոքները: «Հուսով եմ՝ կապած է դրական աշխատանքի հետ, քան հեռուստադիտողների պասիվ լինելուց, զանգերը շատ են և տարբեր բնույթի»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ