04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարդան Պետրոսյանի ազատ արձակման նախապայմանները

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը իր հարցազրույցներում բազմիցս  ասել է, որ շուտով դերասանը ազատ կարձակվի։ Նրանից փորձեցինք պարզել, թե ազատ արձակման նախապայամնները  որոնք են.

«Ազատության մեջ գտնվելու համար երեք պայման կա, որ Վարդան Պետրոսյանը կարող է ազատության մեջ հայտնվել։ Առաջին՝ կվերանայեն խափանման միջոցը և իր նկատմամբ կընտրվի բաց տիպի ռեժիմ, երկրորդ՝ վաղաժամկետ պայմանական ազատումն է, երրորդ՝ համաներում»,-նկատեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով ազատ արձակման ժամկետին  փաստաբանն ասաց, որ մեկ կամ ամենաուշը երկու ամսից, իսկ համաներման դեպքում ավելի շուտ ազատ կարձակվի։ «Տեսականորեն սպասում ենք, որ պետք է անպայման լինի համաներում։ Դեռևս մայիսյան տոները առջևում են»,-ասաց Բաղդասարյանը։

 Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ հոկտեմբերի 20-ին Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետեւանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները:

Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Հունվարի 29-ին դատավոր Վաղինակ Մկրտչյանը Վարդան Պետրոսյանին 5 տարվա ազատազրկման դատապարտեց եւ 2 տարով զրկեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ տուժող կողմի քաղաքացիական հայցը, որով նրանք դերասանից պահանջում էին ավելի քան 12 մլն դրամի փոխհատուցում, դատարանի կողմից բավարարվեց մոտ 10 մլն դրամի պահանջը։

Վերաքննիչ ներկայացված բողոքով տուժող կողմը պահանջում է Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով, նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ինչպես նաեւ ամբողջությամբ բավարարել տուժող Տաթեւիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը։

Տեղեկացնենք, որ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է վճարել տուժող կողմի փաստաբանական ծախսերը։ Սակայն դատարանն այն թողեց առանց քննության:  

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ